Ստեղծվել է քաշ նվազեցնող աշխարհում առաջին օծանելիքը
Այսուհետ կանայք ավելորդ քաշից ազատվելու համար հարկ չեն ունենա տառապել դաժան դիետաներից, քանի որ ստեղծվել է աշխարհում առաջին օծանելիքը, որը նպաստում է քաշի նվազեցմանը, գրում է The Telegraph-ը:
Prends-moi կոչվող օծանելիքն արտադրվել է Velds ընկերության կողմից` ֆրանսիացի մասնագետների օգնությամբ: Նրանց պնդմամբ` նոր բուրմունքը հնարավորություն է տալիս այն օգտագործողներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Prends–moi-ն ստեղծվել է արոմաթերապեֆտիկ և նեյրոկոսմետիկ հետազոտության արդյունքների հիման վրա: Այն ունի այնպիսի բաղադրիչներ, որոնք B էնդորֆիններ են պարունակում, որոնք ուղեղին հատուկ «մեսիջներ» են ուղարկում` կրճատելով ուտելու ցանկությունը:
Prends–moi-ի արդյունավետությունը պարզելու համար այն փորձարկվել է 18-70 տարեկան կանանց շրջանում, որոնց 73%-ը նշել է, որ օծանելիքի օգտագործումը զգալի կրճատել է իրենց մոտ սնվելու ցանկությունը:
Ինչ վերաբերվում է հենց բույրին, ապա այն կազմված է 3 հիմնական նոտաներից` բերգամոտ, մանդարին և թուրինջ, իսկ ալկոհոլի բաղադրությունը շատ ցածր է:









