Սեպտեմբերին Apple-ը նոր iPhone կներկայացնի

13:00 • 31.07.12

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է iPhone-ի նոր, «ռեբրենդինգ»-ի ենթարկված մոդել ներկայացնել սեպտեմբերի 12-ին, հայտնում է Bloomberg գործակալությունը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր iPhone-ի էկրանն ավելի մեծ անկյունագիծ կունենա, իսկ պատյանը ավելի բարակ կլինի, քան ներկայիս iPhone 4S մոդելինը: Դրանից բացի սարքը կաշխատի նաև չորրորդ սերնդի ցանցերում:

Սեպտեմբերին Apple-ը նոր iPhone կներկայացնի