Կանանց և երեխաների փրկվելու «առավելությունը» նավաբեկությունների ընթացքում առասպել է

20:41 • 31.07.12

Գիտնականները ուսումնասիրել են նավաբեկությունների ժամանակ ուղևորների ողջ մնալու պատմական տվյալները և եկել են եզրակացության, որ նման իրավիճակներում կանայք և երեխաները ողջ մնալու հարցում առավելություն չունեն:


Հետազոտողները վերլուծել են 18 նավաբեկություններից փրկվածների տվյալները, որոնք տեղի էին ունեցել երեք դարերի ընթացքում: Հեղինակները ուսումնասիրել են ավելի քան 15.000 ուղևորի ճակատագիր և պարզել, որ աղետի դեպքում տղամարդիկ միջինում գոյատևում են 2 անգամ ավել, քան կանայք: Իսկ երեխաները փրկության շանսը ընդամենը 15% է:


Միակ բացառությունը «Տիտանիկ»-ի աղետն է, երբ կանանց 70%-ը փրկվել էր, մինչդեռ տղամարդկանց` ընդամենը 20%-ը:

Կանանց և երեխաների փրկվելու «առավելությունը» նավաբեկությունների ընթացքում առասպել է