Պարզվել է, թե ինչու են ալկոհոլ ընդունած մարդիկ իրենց գրավիչ համարում

18:04 • 01.08.12

Գիտնականները պարզել են, որ ալկոհոլի ընդունումից հետո մարդիկ իրենք իրենց աչքում ավելի գրավիչ են թվում: Ավելին, մասնագետները պնդում են, որ ալկոհոլի մասին միտքն անգամ, մարդկանց գրավիչ է դարձնում իրենց իսկ աչքերում:

Նախ մասնագետները ֆրանսիական բարերում ուսումնասիրել են 19 կանանց և տղամարդկանց, ապա խնրդել նրանց, գնահատել սեփական գրավչությունը, ապա նրանց ալկոթեստ անցկացրել: Պարզվել է, որ որքան մարդը շատ է խմած, այնքան նա իր աչքերում գրավիչ է:

 

Մեկ այլ փորձի ընթացքում 86 երիտասարդների մի խմբին տրվել է ալկոհոլ պարունակող ըմպելիք տվել, իսկ մյուս խմբին նույն ըմպելիքից, սակայն աառանց ալկոհոլի: ՔԻչ ավելի ուշ նրանց տեսանկարահանել են և ցուցադրել տեսագրությունը: Ալկոհոլով ըմպելիքը խմած գրեթե բոլոր երիտասարդներն իրենց գրավիչ են համարել:

Գիտնականների միջազգային խմբի անդամները կարծում են, որ մարդիկ ալկոհոլը գրավչության հետ կապում են կինոաստղերի` ֆիլմերում ներկայացվող գլամուրային կերպարների հետ:

 

Սակայն բրիտանացի գիտնականները մի ուշագրավ փաստ են շեշտում, այն է, կանայք` ալկոհոլ ընդունած տղամարդկանց աչքերում ավելի գեղեցիկ չեն դառնում, տարբերություն ուղղակի չկա:

«Տղամարդիկ, ինչպես միշտ, ուղղակի «չտարբերող» են»,- ասել են մասնագետները:

Պարզվել է, թե ինչու են ալկոհոլ ընդունած մարդիկ իրենց գրավիչ համարում