Կեսարյան հատումը շատ ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում

19:13 • 02.08.12

Ինչպես ցույց է տվել բրիտանական վիճակագրությունը կեսարյան հատում ունեցած ամեն տասերորդ կինը բախվել է ինչ որ վարակի տարածման հետ: Այս ցուցանիշը ավելի բարձր է, քան նմանատիպ մյուս վիրահատությունների պարագայում, գրում է The Telegraph պարբերականը:


Փորձագետների խոսքերով՝ կանանց 9.6% - ը կեսարյան հատումից հետո տառապում է վարակներից, ընդ որում, ամեն չորրորդ երեխան ծնվում է կեսարյան հատման միջոցով: Իսկ արգանդի արտահատումից հետո նմանատիպ խնդիրների հետ բախվում է կանանց միայն 6.6%-ը:


Ավելորդ քաշը, 20 տարեկանից փոքր տարիքը, վիրաբույժի անփորձությունը մեծացնում են վարակի տարածման վտանգը, համապատասխանաբար, ավելորդ քաշը մեծացնում է վարակի վտանգը 60%-ով, ճարպակալումը՝ մոտավորապես 2,5 անգամ, 20 տարեկանից փոքր տարիքը` 2 անգամ, իսկ վիրաբույժի անփորձությունը՝ 60%-ով:

Կեսարյան հատումը շատ ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում