Facebook-ում կարող է ավելի քան 83 մլն կեղծ օգտարեր լինել
Facebook-ի օգտատերերից ավելի քան 83 միլիոնը կարող են ոչ իրական լինել, հաղորդում է BBC-ն:
Հեռուստառադիոկորպորացիայի տեղեկություններով, սոցիալական ցանցում մոտ 46 մլն հաշիվ բացվել է մարդկանց կողմից, որոնք նախկինում արդեն գրանցված էին Facebook-ում:
Եվս 23 մլն անձնական հաշիվ պատկանում է ոչ թե առանձին օգտատերերի, այլ կազմակերպությունների, գործարար նախագծերի կամ ընտանի կենդանիների:
Բացի այդ, 14 մլն հաշիվ խախտում են սահմանված կարգը և ստեղծված են սփամ և գովազդ տարածելու համար:










