Բելգիայում հայտնաբերվել է ամենահին միջատի ամենալավ պահպանված մնացորդները
Գիտնականները պնդում են, որ Բելգիայում հայտնաբերել են աշխարհի ամենահին միջատի ամենալավ պահպանված մարմինը:
Ֆրանսիացի և բելգիացի գիտնականները պնդում են, որ այն ունի շուրջ 370 մլն տարվա պատմություն: Ինչպես տեղեկացնում է Nature ամսագիրը, միջատն ունի 8 մմ երկարություն և 1.7 մմ լայնություն:
Հայտնաբերված միջատն անվանվել է Strudiell: Չնայած դրա թևերը չեն պահպանվել, սակայն գիտնականները կարծում են, որ այն թևավոր միջատ է եղել, ունեցել է երեք զույգ վերջույթներ և մեծ աչքեր:










