«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 40 բաժանորդ ստացել է Google Nexus S սմարթֆոն
Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետվճարային 40 բաժանորդ ստացել է Google Nexus S սմարթֆոն` հատուկ խաղարկության արդյունքում, այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Սմարթֆոնների խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, անհրաժեշտ էր լինել հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատապես վճարող բաժանորդ, ում վերջին երեք ամիսների (ապրիլ, մայիս, հունիս) ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 30000 և ավելի դրամ:
Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել են SMS հաղորդագրությամբ, ինչպես նաև երեք ամիսների ընթացքում թիրախային SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացվել են մասնակցության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:
Քառասուն հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ, և հրավիրվել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակ` սմարթֆոնները ստանալու համար:
Անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջև խաղարկությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին:










