Անտարկտիդայում եղել են մերձարևադարձային շրջաններ և աճել են արմավենիներ. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են Անտարկտիդայի երկրաբանական շերտերը և անցյալում ինչ-որ ժամանակ այս տարածքում արմավենիների գոյության ապացույցներ են հայտնաբերել, գրում է BBC-ն:
Սարքավորումներով նստվածքային հանքաշերտում 1 կմ-անոց հոր է բացվել, ինչի շնորհիվ հաջողվել է հանել նմուշ հանել: դրանում հայտնաբերվել են արմավենիների և բույսերի ծաղկափոշիներ (որոնք մոտ են ժամանակակից բաոբաբին և մակադամիային), բույսերի բեղմնիկներ և միասեռ օրգանիզմների մնացորդներ, որոնք օգնել են պարզել, թե ինչ կլիմա է եղել Անտարկտիդայում 53 մլն տարի առաջ` էոցենի դարաշրջանում:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, ձմռանը Անտարկտիդայում ջերմաստիճանը հասնում էր 10 աստիճանի` զրոյից բարձր, ամռանը` կարող էր բարձրանալ մինչև 25 աստիճան:
Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ մայրցամաքի ափամերձ շրջաններում արմավենիներ են աճել, իսկ բևեռին մոտ շրջաններում փշատերև ծառեր և հաճարենի:









