Վագրի միս և ասեղնաբուժություն. փորձագետները բացատրել են չինացիների օլիմպիական հաղթանակները

17:27 • 03.08.12

Արևելյան բժշկության ասպարեզում ռուսաստանցի փորձագետները՝ ի դեմս Ավանդական արևելյան բժշկության ինստիտուտի գլխավոր բժիշկ Վլադիմիր Պոտապովի, կարծիք են հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Չինաստանի հավաքականի հաջողությունների գաղտնիքը ասեղնաբուժությունն է, վագրի մսի, արջի լեղու և բույսերի կիրառությունը, հայտնում է Взгляд-ը:


Մասնագետն ընդգծել է նաև սնվելու առանձնահատկությունները չինացիների մոտ. ըստ նրա՝ չինացիները սնունդն ընդունում են որպես դեղորայք:

Ինչ վերաբերում է դեղաբույսերն, ապա դրանց շարքում առաջինը ժենշենն է: Այս և այլ բույսեր չինացիները օգտագործում են երիկամը հանգիստ պահելու համար, քանի որ դա ցասման համար պատասխանատու օրգան է:


Ըստ Պոտապովի՝ Չինաստանում հատուկ կենտրոններ կան, որտեղ վագրեր են բուծում՝ նրանց մսի համար. իսկ վագրի միսը, կարծում է փորձագետը, մեծացնում է կենսական ուժերը և ավելացնում ագրեսիվությունը:


Տոկոսային հարաբերությամբ մասնագետը չինացիների հաջողությունների 80% վերագրել է նրանց հոգեբանական պատրաստվածությանը և միայն 20%-ը՝ բարելավված ֆիզիկական տվյալներին:

Չինացի մարզիկները արդեն 34 մեդալ են նվաճել՝ 18-ը՝ ոսկե:

 

Վագրի միս և ասեղնաբուժություն. փորձագետները բացատրել են չինացիների օլիմպիական հաղթանակները