Ռուսական նոր Իլ-476 տրանսպորտային ինքնաթիռը օդ կբարձրանա այս աշնանը

20:30 • 03.08.12

Նոր ռազմատրանսպորտային Իլ-476 ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:


Այս տարվա հուլիսին «Ավիաստարտ-ՍՊ» օդանավաշինական գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Դեմենտևը հայտարարել էր, որ ինքնաթիռը արդեն ուղարկվել է թռիչքային փորձարկումների և կարող է առաջիկայում իր առաջին թռիչքը իրականացնել:


Իլ-476-ը տրանսպորտային Իլ-76ՄԴ ինքնաթիռի մոդերնիզացված տարբերակն է: Ինքնաթիռը համալրված է նոր շարժիչով ՊՍ-90Ա-76 և նորագույն ռադիոէլեկտրոնային սարքավորումներով կառավարման համակարգով:


Իլ-476-ի բեռնափոխադրման քաշը 50-ից ավելացվել է  մինչև 60 տոնա: Նոր տրանսպորտային օդանավի անձնակազմը բաղկացած է 6 մարդուց:

 

Ռուսական նոր Իլ-476 տրանսպորտային ինքնաթիռը օդ կբարձրանա այս աշնանը