Հնագետները 2500 տարվա հնությամբ շոկոլադ են գտել

13:27 • 03.08.12

Մեքսիկայի Յուկատան նահանգում մայաների ժամանակաշրջանից մնացած 2500 տարվա շոկոլադի մնացորդներ են հայտնաբերվել. տեղեկացնում է The Guardian-ը:
 

Վաղուց հայտնի էր, որ մայաները շոկոլադը որպես ըմպելիք են օգտագործել: Սակայն շոկոլադի այս մնացորդները հայտնաբերվել են ափսեի մեջ, ինչը վկայում է այն մասին, որ մայաները նաև «ուտելու շոկոլադ» են ունեցել կամ օգտագործել են այն որպես սոուս:
 

Երկար ժամանակ փորձագետները կարծում էին, որ նախաիսպանական շրջանում մարդիկ կակաոյի հատիկները խառնել են այլ հեղուկների հետ և մատուցել որպես էլիտայի համար նախատեսված խմիչք: Սակայն այս նոր հայտնագործությունը, որն արել են Մեքսիկայի ազգային հնագիտության և պատմության ինստիտուտում, ընդլայնում է հին Մեքսիկայում շոկոլադի օգտագործման հնարավոր տարբերակների մասին պատկերացումները:

 

Հին ափսեի կտորների վրա հայտնաբերված շոկոլադի հետքերը ուսումնասիրվել են ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի գիտնականների կողմից: Իրականացված փորձաքննությունները պաշտոնապես հաստատել են, որ այդ հետքերը շոկոլադի են:

Հնագետները 2500 տարվա հնությամբ շոկոլադ են գտել