Ճապոնացիները ռոբոտ լողորդ են ստեղծել (տեսանյութ)

17:09 • 03.08.12

Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի (Tokyo Institute of Technology) մասնագետները ստեղծել են մեխանիկական լողորդի առաջին մոդելը, հայտնում է «Վեստի»-ն: Swumanoid անունը ստացած ռոբոտն իր չափերով երկու անգամ փոքր է մարդուց, սակայն ունի մարդկային մարմնի նույն համամասնությունները: Դրա ստեղծման համար գիտնականներն իրականացրել են պրոֆեսիոնալ մարզիկի մարմնի եռաչափ սքանավորում:


Ռոբոտը կարող է լողալ մեջքի վրա, ազատ ոճով կամ կրոլով: Ռոբոտի շարժումների համար պատասխանատու է 20 անջրանցիկ էլեկտրական շարժիչ, որոնցից 12-ը կառավարում են ձեռքերը: Բոլոր շարժիչների աշխատանքը համակարգում է համակարգիչը:

Սակայն ռոբոտի ընդունակությունները հեռու են համաշխարհային ռեկորդակիրների ցուցանիշերից: Այսպես, Swumanoid-ը կրոլով լողում է վայրկյանում 0.64 մ արագությամբ, ինչը գրեթե երեք անգամ դանդաղ է օլիմպիական բազմակի չեմպիոն Մայքլ Ֆելփսի ցուցանիշից:


Նախագծի հեղինակներ Չուն Չանհյունն ուՄոտոմու Նակաշիման խոստանում են ստեղծել առավել արագ մոդելներ: Ավելին, նրանք խոստանում են ստեղծել բրաս ոճով լողացող ռոբոտի:

Ըստ գիտնականների` Swumanoid-ի օգնությամբ կարելի է շարժումների ու դինամիկ բնութագրերի ուսումնասիրություն անցկացնել մարզիկների տեխնիկայի կատարելագործման ու նոր լողազգեստների փորձարկման համար:

 


 

 

Ճապոնացիները ռոբոտ լողորդ են ստեղծել (տեսանյութ)