Հնդկաստանը ուղեծրակայան կուղարկի Մարս
Հաջորդ տարվա նոյեմբերին Հնդկաստանը ուղեծրակայան կուղարկի Մարս մոլորակ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական մամուլին, որի հրապարակումների համաձայն Դաշնային կառավարությունը հավանության է արժանացրել համապատասխան ծրագիրը:
Որոշման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է երկուշաբթի օրը:
Նախագիծը գնահատվում է 80 մլն ԱՄՆ դոլար: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2013-ի նոյեմբերին բաց թողնված սարքը Մարսի ուղեծիր կհասնի 2014-ի սեպտեմբերին: Հաջորդ նման առաքելությունը հնարավոր կլինի 2018-ին:
Հնդկական տիեզերանավը կդառնա Մարս ուղարկված թվով 6-րդ սարքը՝ աշխարհի մասշտաբով: Վերջին՝ չինական փորձը 2011-ին տապալվել էր:










