Porsche-ի նոր ամենաթանկարժեք սերիական մոդելը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում (լուսանկարներ, տեսանյութ)

20:01 • 05.08.12

Porsche 918 Spyder-ը` ամենասպասված նորույթներից մեկն է, սակայն ընկերությունը միանգամից հայտարարել է, որ մեքենան մատչելի չի լինի:


Մինչ այս Porsche-ն մեքենան ներկայացնում էր այս կամ այն կերպ քողարկված ձևով, սակայն նոր տեսանյութում երևացել է մեքենայի սերիական տարբերակը, որը շուտով կհայտնվի ճանապարհներին:


Porsche 918 Spyder-ի բոլոր նախնական ցուցադրությունները, լուսանկարները և տեսանյութերը միայն ընդհանուր, շղարշված պատկերացում էին տալիս մեքենայի մասին, և սերիական տարբերակը դեռևս խցիկի առջև չէր հայտնվել:


Մինչ պաշտոնական պրեմյերան կարելի է ասել, որ что Porsche 918 Spyder-ը գեղեցկության, հզորության և էֆեկտիվության այնպիսի համադրություն ունի, որը լիարժեքորեն է արտահայտում «սուպերմեքենա» եզրույթի ժամանակակից պատկերացումը:


Մեքենայի հիմնական առանձնահատկություններից մեկը հիբրիդային շարժիչն է:

Մեքենան համալրված է բենզինային 4,6լ ծավալով V8 շարժիչով, որը միակցված է PDK փոխանցումատուփի հետ, և առջևի և ետևի սռնիներին տեղադրված էլեկտրաշարժիչներով: Ուժային ագրեգատի ընդհանուր հզորությունը 770 ձիաուժ է, սակայն առավել տպավորիչ է մեքենայի վառելիքի ծախսը` խսռը ցիկլում 100 կմ ճանապարհ անցնելու համար այդ ահռելի հզորությամբ մեքենան միայն 3 լ բենզին է ծախսում:


Հայտնի է նաև, որ միայն էլեկտրական հոսանքով Porsche 918 Spyder-ը կարող է 25 կմ ճանապարհ անցնել:

 

Porsche-ի նոր ամենաթանկարժեք սերիական մոդելը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում (լուսանկարներ, տեսանյութ)