Իսրայելը կատարելագործում է իր բալիստիկ հրթիռը
Իսրայելը հայտարարել է «Էրոու-2» բալիստիկ հրթիռի կատարելագործման աշխատանքների մեկնարկի մասին, որն իրականացվում է տարածաշրջանում ստողծվող վտանգները չեզոքացնելու համար, հաղորդում է BBC-ն:
Հրթիռը նախագծվել է իսրայելացի և ամերիկացի մասնագետների համատեղ ուժերով:
Իսրայելի հայտարարությունը հնչել է Իրանի կողմից` իր նոր կատարելագործված «Ֆաթեհ-110» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումների մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց:










