Նոր Audi RS 6-ը BMW M5-ից ավելի հզոր կլինի (լուսանկարներ)

21:12 • 06.08.12

Audi-ն իր պատասխանն է պատրաստում BMW M5-ին և Mercedes-Benz E 63 AMG-ին: А6-ի ամենաարագընթաց տարբերակը տուրբիններով 4 լիտրանոց V8 շարժիչ կստանա, հաղորդում է Autocar պարբերականը:

 

Ամենայն հավանականությամբ, մոդելի վաճառքը կմեկնարկի հենց Audi RS 6-ի ունիվերսալից: Նման եզրահանգման կարելի է գալ, քանի որ ֆոտոլրտեսները հենց այդ թափքով նոր Audi RS 6-ն են բազմիցս լուսանկարել: Վերջին անգամ նման առիթ ընձեռնվել է Նյուրբուրգրինգի մրցուղում:

Սպորտմեքենան իր նախորդից նվազագույնը 100 կիլոգրամով պետք է ավելիթեթև լինի:


RS 6-ի ուժային ագրեգատը փոխվել է, լավ հայտնի V10-ը իր տեղը զիջում է տուրբիններով 4 լիտրանոց V8 շարժիչին, որը տեղադրվում է S6 և S7 մոդելների վրա: Audi-ի 6-րդ դասի ամենաարագ ներկայացուցչի համար այդ շարժիչի հզորությունը կբարձրացվի մինչև 575 ձիաուժ, այդ թվում և ներմղման փնշման ավելացման հաշվին:


Autocar-ի ինսայդերների տեղեկություններով, ոլորող մոմենտը ևս կաճի և այս մեքենայի պարագայում կլինի 700 Նմ:

Այսկերպ, RS 6-ը իր հիմնական մրցակիցներից ավելի հզոր կլինի, սակայն արագացման ցուցանիշով BMW M5-ին կարող է մի փոքր զիջել, քանի որ, 0-100 կմ/ժ արագացման համար Audi RS 6-ին կանխատեսում են 4,5 վայրկյան, այն դեպքում երբ BMW M5-ը այդ արագության հասնում է 4,4 վայրկյանում: Պետք է նշել, որ ավելի վաղ նշվում էր, որ մեքենան միայն 550-560 ձիաուժ կստանա:

Նոր Audi RS 6-ը BMW M5-ից ավելի հզոր կլինի (լուսանկարներ)