Լոնդոն-2012. Ֆուտբոլ.Մեքսիկան եզրափակիչում է

23:57 • 07.08.12

Օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր որոշվում են ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակչի երկու մասնակիցները: Առաջին հանդիպումն ավարտվեց, որտեղ մրցեցին Մեքսիկայի և Ճապոնիայի հավաքականները:


Ինչպես հաղորդում է «Արմսպորտը», ծագող արևի երկրի ներկայացուցիչները շատ արագ բացեցին հաշիվը՝ Յուկի Օտսուի ջանքերով: Դա տեղի ունեցավ 12-րդ րոպեին, սակայն մինչ ընդմիջում Մարկո Ֆաբիանը հավասարեցրեց հաշիվը:


Մեքսիկացիները երկրորդ խաղակեսում ավելի նպատակասլաց գործեցին, ինչի արդյունքը եղավ այն, որ Օրիբե Պերալտան առաջ մղեց իր հավաքականին՝ 2:1: Խաղի ավարտին մոտ ճապոնացիները փորձեցին ճնշել մրցակցին, սակայն մեքսիկացիները կարողացան օգտվել իրենց հնարավորությունից և հաշիվը դարձնել 3:1. Գոլի հեղինակ դարձավ Խավիեր Կորտեսը և Մեքսիկան կխաղա եզրափակիչում և կպայքարի ոսկե մեդալի համար:


Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպման ժամանակ Բրազիլիան կմրցի Հարավային Կորեայի հետ:

 

Լոնդոն-2012. Ֆուտբոլ.Մեքսիկան եզրափակիչում է