Ռեցեպտորների որոշ գենետիկ փոփոխությունները կվերացնեն քաշի հետ կապված խնդիրները
Շագանակագույն ճարպը թույլ կտա պաշտպանել օրգանիզմը և այրել ավելորդ կալորիաները:
ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է գործարկել թերմոգենեզի պրոցեսները: Այդ նպատակով, ըստ նրանց, անհրաժեշտ է ընդհամենը արգելափակել դելտա-օփիոիդային ռեցեպտորների ակտիվությունը: Մկները, որոնց այդ գենը արգելափակված էր, քաշ չեն ավելացրել, նույնիսկ երբ բարձր կալորիականությամբ սնունդ են ստացել, հաղորդում է «Ռեմեդիում» պարբերականը:
Մետաբոլիզմի փոփոխությունից բացի, ռեցեպտորների «անջատումը» նաև ջերմարտադրության, թերմոգենեզի փոփոխություն է առաջացնում: Պատճառը` ավելանում է այն գեների ակտիվությունը, որոնք կապված են շագանակագույն ճարպի կողմից ջերմության արտազատման հետ: Նման կերպ, ցանկացած քանակի կալորիաներ, որոնք ստանում է օրգանիզմը, անմիջապես այրվում են:
Պարբերականը նշում է, որ փորձերը կատարված են դեռ միան մկների վրա:










