iPhone-ի և iPad-ի նոր տարբերակներում YouTube չի լինի
Apple-ի iPhone-ի և iPad-ի նոր տարբերակների ծրագրային ապահովումն իր մեջ չի ներառում այն ծրագիրը, որով հնարավոր է օգտվել YouTube հոսթից, որը պատկանում է Google ընկերությանը:
Needham & Co-ի փորձագետների գնահատականով՝ այս «բացթողումը» պարզ է դարձնում, որ Google-ն ու Apple-ը շուկայի համար իսկական պատերազմի մեջ են մտել:
Մայիսին 12,5 մլրդ դոլարով ձեռք բերելով Motorola-ն՝ Google-ը հնարավորություն ստացավ ավելի լայնորեն ներգրավվել շուկայում և անմիջական մարտահրավեր նետել Apple-ի iPhone-ին:
Apple-ը պաշտոնապես հայտարարել է, որ լրացել է YouTube-ը ներառելու թույլտվության արտոնագրի ժամկետը, իսկ իր օգտատերերը կարող են YouTube-ից օգտվել Safari բրաուզերում:
Ժամանակին Apple-ի հիմնադիրներից Սթիվ Ջոբսը հայտարարել էր, թե պատրաստ է «ջերմամիջուկային պայթյունի» գնալ առաջնորդ լինելու Google-ի հետ պայքարում՝ այն բանից հետո, երբ Google-ը որոշել էր իր Android-ով հանդես գալ iPhone-ի դեմ:
YouTube-ը ամենամեծ ժողովրդականություն վայելող ինտերնետ ծառայություններից է՝ ամսական ավելի քան 800 մլն այցելուներով և 4 մլրդ բեռնվող տեսանյութերով:










