Ռուսական տիեզերանավի շարժիչը չի կարողացել հաշվարկային հզորություն զարգացնել

00:40 • 08.08.12

«Պրոտոն-Մ» կրող հրթիռի թափավազքային շարժիչը չի կարողացել հաշվարկային հզորություն զարգացնել, ինչի արդյունքում տեղի է ունեցել շարժիչի ավտոմատ անջատում:


Այսպիսի նախնական եզրակացության է հանգել վթարի պատճառները հետաքննող միջգերատեսչական հանձնաժողովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, «Պրոտոն-Մ» հրթիռի մեկնարկային շարժիչների խափանման պատճառով, օգոստոսի 6-ին «Էքսպրեսս ՄԴ2» և «Տելեկոմ-3» կապի արբանյակների ուղեծիր դուրսբերումը անհաջողության է մատնվել:


Նախնական տվյալներով, հրթիռի տիեզերական գլխամասի թռիչքը կարգավորել հնարավոր չէ և այն վերածվել է ևս մեկ ռուսական խոշորածավալ տիեզերական աղբի:


 

Ռուսական տիեզերանավի շարժիչը չի կարողացել հաշվարկային հզորություն զարգացնել