Հնդկաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել

11:30 • 09.08.12

Հնդկաստանն անցկացրել է միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ, միջին հեռահարության «Ագնի - 2» բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Փորձարկումը անց է կացվել Բենգալական ծոցի Ուիլեր կղզուց: Հրթիռը հատել է 2 հազար կմ տարածք:

 

Առաջին անգամ «Ագնի - 2»-ն արձակվել է 1999-ին: Հրթիռն ունի 19 մ երկարություն, առավելագույն հեռահարությունը՝ 2500 կմ, մինչ 1000 կգ առանձնացող գլխիկային մասով:

Հնդկաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել