Դանդաղաշարժ Fiat 500-ը վերածվել է էքստրեմալ 340 ձիաուժանոց Sportster-ի (լուսանկարներ)
Գերմանական G-Tech թյունինգային ընկերությունը Fiat 500-ի կատարելագործման ծրագիրը հասցրել է աննախադեպ խորության: Փոքրիկ հեչբեքը ոչ միայն նոր աերոդինամիկ փաթեթ և մոդերնիզացված շարժիչ է ստացել, այն նաև հիմնովին վերափոխված իրան:
Իր օրիգինալ կերպարանքով Fiat 500-ը հեչբեք է համարվում, սակայն դրա յուրահատուկ արտաքինը թյուներներին պարբերաբար խթանում է տարբեր նորարարությունների: Zagato ընկերությունից հետո, որը «չինկվենչենտոն» վերածել էր կուպեի, գերմանական G-Tech-ը ներկայացրել է իր տարբերակը:
Հեչբեքի վրա տեղադրվել է տանիքի նոր` զգալիորեն իջեցված, ներս մտած դիմային հենակներով և նոր ապակեպատմամբ տարատեսակ: Աէրոդինամիկ վրադիրները և արտամղման կենտրոնադիր ելուստները հեչբեքը դարձրել են արտաքինից շատ դինամիկ սպորտային մեքենա:
Իրական դինամիկայի համար պատասխանատու է Abarth 500-ի 1,4լ ծավալով տուրբոշարժիչը, որի համար հզորացման մի քանի տարբերակ է առաջարկվում: Բազային տարբերակը 224 ձիաուժ է, Sportster RS տարբերակը – 250 «ձի» է ապահովում, իսկ այդ առանձնահատուկ ընտանիքի դրոշակակիրը` Sportster RGT-ն, ունի 340 ձիուժ հղորությամբ շարժիչ:
Սպորտային հեչբեքի սրահը հարդարվում է սպորտային Recaro նստատեղերով, Momo ղեկանիվով և ալյումինե դետալներով: Բնական է, որ տեղադրվում են նաև նոր սպորտային կախոցներ ու արգելակային հզոր համակարգ:
Կատարելագործման ծրագրի գինը դեռ չի հաղորդվում:










