Կազմվել է գալակտիկաների և սև անցքերի ամենախոշոր եռաչափ քարտեզը (տեսանյութ)

19:47 • 09.08.12

Sloan Digital Sky Survey նախագծի աստղագետները կազմել են գալակտիկաների և հայտնի սև անցքերի խոշորագույն եռաչափ քարտեզը։ Այդ գիտական աշխատանքի նկարագրությունը հրապարակված է Astrophysical Journal Supplement Series ամսագրում:


Քարտեզը ներառում է միլիոն գալակտիկաների դիրքի մասին տեղեկություն և աշխարհում ամենախոշորն է  (համեմատության համար նշենք, որ վերջերս ներկայացված մեկ այլ տիեզերական քարտեզ պարունակում էր 45 հազար գալակտիկայի նկարագրություն): Այնուամենայնիվ, այդ հսկա տեղեկատվական շտեմարանը պարունակում է միայն 30%-ն այն տեղեկությունների, որոնք ընդգրկված կլինեն Sloan Digital Sky Survey-ի վեցամյա նախագծի վերջնական տարբերակում:


Քարտեզում ներառված յուրաքանչյուր գալակտիկա բաղկացած է մոև 100 մլն աստղից: Դրանք ընկած են Երկրից 1-ից մինչև 6 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:


Տիեզերքի եռաչափ քարտեզի հետ կարելի է ծանոթանալ կից տեսանյութով։ Անհրաժեշտ ծրագրային ապահովման բացակայության պատճառով քարտեզը ինքնուրույն ուսումնասիրել չի ստացվի: Տեսանյութում գալակտիկաները պատկերված են կետերով, որոնք համապատասխանում են դրանց եռաչափ տեղաբաշխմանը:


 

http://www.sdss3.org/press/images/dr9.miguelscreenshot.jpg

Կազմվել է գալակտիկաների և սև անցքերի ամենախոշոր եռաչափ քարտեզը (տեսանյութ)