Չինական ընկերությունը ռեկորդային ժամկետում կկառուցի աշխարհում ամենաբարձր երկնաքերը (տեսանյութ)

23:41 • 20.05.13

Չինական Broad Sustainable Construction ընկերությունը հայտարարել է, որ հունիսին կմեկնարկի Sky City երկնաքերի շինարարությունը, հայտնում է Business Insider-ը: Կառուցապատման ավարտին իր 838 մետր բարձրությամբ այն կդառնա աշխարհի ամենաբարձր շինությունը՝ 10 մետրով գերազանցելով Դուբայի Բուրջ Խալիֆային:

 

Այն կկառուցվի Չանգշա բնակավայրի մոտակայքում՝ չբնակեցված տարածքում. կառույցում կբնակվեն մոտ 30 000 մարդ: Ի սկզբանե չինական ընկերությունը հայտարարել էր, որ երկնաքերը կկառուցվի ռեկորդային՝ 90 օր ժամկետում: Սակայն հետագայում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ բնակիչները ստիպված կլինեն սպասել 7 ամիս, ինչը նույնպես վատ արդյունք չէ. օրինակ Բուրջ Խալիֆան կառուցվել է 5 տարում:

 

Շինարարության արժեքը կկազմի 628 մլն դոլար: Համեմատության համար աղբյուրը նշում է, որ նույն Բուրջ Խալիֆայի կառուցման համար ծախսվել է 1.5 մլրդ դոլար:

 

Շինարարական ընկերության վերջնական նպատակը ներկայացված է տեսանյութով.

 

 

Ընկերությունն ունի նման արագությամբ երկնաքերեր կառուցելու փորձ. ավելի վաղ այն 15 օրում կառուցել էր 30 հարկանի շենք, որը ներկայացրել էր տեսանյութով: 

 

Չինական ընկերությունը ռեկորդային ժամկետում կկառուցի աշխարհում ամենաբարձր երկնաքերը (տեսանյութ)