Եվրոպական տիեզերական ընկերությունը սկսել է էլեկտրական մեքենաներ արտադրել
Եվրոպական տիեզերական գործակալությունը 2013 թվականի մայիսի 20-ին հայտարարել է Modelon GmbH ընկերության ստեղծման մասին, որը պետք է գործի մեքենաշինության ոլորտում: Ընկերության խնդիրներից է ոչ միայն առանձին հանգույցների և սարքերի ստեղծումը, այլ նաև ստանդարտ գրադարան ստեղծելը, որից կարող են օգտվել տարբեր արտադրողներ, հաղորդում է Lenta.ru-ն:
Նոր ծրագրով արդեն հետաքրքրվել են ավտոմոբիլային կոնցեռններ: ESA-ի պաշտոնական կայքում նշվում է, որ Toyota-ն ակտիվորեն օգտագործել է Modelon գրադարանները իր i-Real կոնցեռնը ստեղծելիս: Այս տրանսպորտային միջոցն իրենից ներկայացնում է մեկ մարդու համար նախատեսված էլեկտրականությամբ աշխատող սայլակ: Ըստ հեղինակների, այս սարքը պետք է փոխարինի մեքենաներին քաղաքային պայմաններում:
Ընկերության մյուս սպառողը Volvo-ն է: Ըստ Volvo Cars-ի ներկայացուցիչ Պեր Օստին Ֆակսինի, ընկերությունն օգտագործել է Modelon-ի կողմից հավաքված տեղեկությունները անվտանգության համակարգերի որոշ մասեր մոդելավորելու համար:










