Գիտնականները հայտնաբերել են առաջին «օգտակար» վիրուսները

20:00 • 21.05.13

Գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիների լորձաթաղանթները պարունակում են սիմբիոտիկ բակտերիոֆագեր, որոնք ունակ են օրգանիզմը պաշտպանել պաթոգեն բակտերիաներից: Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները ներկայացնում է Lenta.ru-ն՝ Science Now-ին հղումով:


Հետազոտության իրականացման համար առիթ էր հանդիսացել գիտնականների կողմից լորձաթաղանթի ներքին և արտաքին հատվածներում բակտերիոֆագերի անսովոր համակեցության հայտնաբերումը: Հայտնաբերվել է, որ թքի մեջ նկատվում է բակտերիոֆագերի ավելի մեծ համակենտրոնացում, քան բերանի լորձաթաղանթում:


Հետազոտության հետագա ընթացքը ցույց է տվել, որ լորձաթաղանթում առկա բակտերիոֆագերը հատուկ սպիտակուցների օգնությամբ համակցվում են մուկոպոլիսախարիդների շաքարային նստվածքների հետ: Կարգավորելով այս նյութերի կազմը՝ մարդու օրգանիզմն ունակ է կարգավորել պաշտպանիչ հատկություն ունեցող բակտերիաների հարաբերակցությունը: