Nokia-ի նախկին աշխատակիցները ներկայացրել են մրցակցային Jolla սմարթֆոնը

17:54 • 21.05.13

Հանրահայտ ֆիննական Nokia ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ միավորել են ուժերն ու հիմնել Jolla ընկերությունը, որը թողարկել է  Sailfish օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոն։ 

 

Այս օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնը ստեղծելու գաղափարը պատկանել է Nokia-ին, սակայն 2011թ. այն հրաժարվել է դրա իրականացումից։

 

Jolla-ն վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա վերջին, և այն հնարավոր կլինի ձեռք բերել միայն համացանցի միջոցով։ Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Անտի Սարնիոն գտնում է, որ իրենց արտադրանքը միանգամայն տարբերվում է սմարթֆոնների շուկայում եղած այլ մոդելներից և շատ մրցակցային է։

 

Հեռախոսն ունի 11 սմ անկյունագծով էկրան, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, գործում է 4G ցանցում և դրանում հնարավոր է ներբեռնել Google-ի Android օպերացիոն համակարգով  գործող սարքերի համար նախատեսված  հավելվածները։
 

Nokia-ի նախկին աշխատակիցները ներկայացրել են մրցակցային Jolla սմարթֆոնը