Ռուսական տիեզերանավը Երկիր է վերադարձել՝ «ուղևորների» մեծ մասը սատկած

16:36 • 21.05.13

Ռուսական տիեզերանավը, որում եղել է 45 մուկ, 8 ավազամուկ և 15 մողես, վերադարձել է Երկիր, սակայն դրա ուղևորների մեծ մասը սատկած է եղել, հայտնում է arstechnica.com կայքը։

 

Bion-M տիեզերանավն արձակվել է ընթացիկ տարվա ապրիլին։ Մասնագետները նպատակ են ունեցել ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն է ունենում կենդանիների օրգանիզմի վրա երկար ժամանակ անկշռության (невисомость) վիճակում գտնվելը։

 

Սակայն մեկ ամիս տիեզերքում անցկացնելուց հետո բոլոր տեսակներից ողջ է մնացել ընդամենը մի քանի մուկ ու մողես։ Գիտնականների կարծիքով՝ կենդանիները սատկել են տիեզերքում չափից ավելի երկար ժամանակ գտնվելու սթրեսից, ինչպես նաև տիեզերանավի վրա տեղի ունեցած տեխնիկական խոտանի պատճառով։
 

Ռուսական տիեզերանավը Երկիր է վերադարձել՝ «ուղևորների» մեծ մասը սատկած