Վատ սովորություններն արագացնում են գլխուղեղի ծերացումը. հետազոտություն
Վատ սովորություններն արագացնում են գլխուղեղի ծերացումը, հայտնում է MedDaily-ն՝ վկայակոչելով բժիշկների հետազոտությունը, որն անց են կացրել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Գիտնականները հետազոտել են 26-71 տարեկան մարդկանց: Նրանցից ոմանք երբեք չեն ծխել, ոմանք մեկ ամսվա ընթացքում ձեռնպահ են մնացել խմելուց, մյուսները հարբեցողներ են եղել, ոմանք ակտիվ ծխողներ և խմողներ են եղել:
Այս մարդկանց շրջանում, որոնք հանդես են եկել որպես կամավորներ, անց է կացվել հարցում, որը պետք է պարզեր նրանց մտավոր ունակությունների վիճակը, այդ թվում՝ հիշողության:
Պարզվել է, որ ամենանկատելի տարիքային փոփոխությունները ուղեղում տեղի են ունենում ակտիվ ծխողների և ալկոհոլը չարաշահողների մոտ: Վատ սովորույթները նաև հիշողության խնդիրներ են առաջացրել, բացասաբար ազդել մտածելու արագության վրա:










