Գերմանական SAP AG ընկերությունն աշխատանքի հրավիրում աուտիզմով հիվանդ մարդկանց

21:11 • 22.05.13

Ծրագրային ապահովումներ արտադրող գերմանական SAP AG-ն մտադրված է աշխատանքի հրավիրել աուտիզմով տառապող 100 մարդու, որովհետև ընկերությունում կարծում են, որ նրանց թվում կան բազմաթիվ տաղանդավոր ծրագրավորողներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ընկերությունում հույս ունեն, որ 2020 թվականին աուտիզմով տառապող մարդիկ կկազմեն ամբողջ աշխատակազմի 1%-ը: Աշխատակազմը թիվը անցնում է 60.000-ը:


SAP-ում նշում են, որ նրանք արդեն աշխատանքի ընդունել 6 մարդու, որոնց մոտ աուտիզմ է հայտնաբերվել: Նրանք աշխատում են Հնդկաստանում, որպես ծրագրային ապահովման փորձարկող: Նշվում է, որ դրանից հետո գրասենյակի արդյունավետությունը մեծացել է:


Աուտիզմով տառապող մարդկանց հատուկ է արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու խնդիրը: Դրա հետ մեկտեղ այս մարդիկ բավականին ուշադիր են մանրուքների նկատմամբ և կարողանում են սխալներ գտնել:
 

Գերմանական SAP AG ընկերությունն աշխատանքի հրավիրում աուտիզմով հիվանդ մարդկանց