Mobiado-ն և Aston Martin-ը ներկայացրել են նոր Mobiado One-77 հեռախոսը (լուսանկարներ)

14:50 • 22.05.13

Հանրահայտ Mobiado և Aston Martin ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է Mobiado One-77 մոդելի հեռախոսը, որը, ի դեպ, պատրաստվել է Aston Martin One-77 սուպերքարի պատվին։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթը թողարկվել է 2 տարբերակով՝ մի դեպքում հեռակոսը ոսկեջրած է, մյուս դեպքում՝ պատված ռոդիումով։ Կորպուսը պատրաստվել է մետաղի վերամշակման ոլորտում եղած նորագույն տեխնոլոգիաների միջոցով, ինչը հեռախոսին ֆանտաստիկ հարթություն է տվել։

 

Mobiado One-77-ի կոճակներն ու պանելը պատրաստված են շափյուղայի ապակուց, ինչի համար օգտագործվել է 235 կարատ շափյուղա։ Հեռախոսը կարող է «պարծենալ» նաև պանելի վերին հատվածում առկա շվեյցարական մեխանիկական ժամացույցով։



Mobiado One-77-ն ունի 2.2 դյույմանոց անկյունագծով էկրան, 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, GPS, web դիտարկիչ, ինչպես նաև AMR, MID, MP3, MP4, M4A, WMA և AAC ձևաչափերով գործող նվագարկիչ։ Այս հեռախոսից կարտադրվի խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 77 օրինակ։

              

 


 

Mobiado-ն և Aston Martin-ը ներկայացրել են նոր Mobiado One-77 հեռախոսը (լուսանկարներ)