Ռուսաստանը կարդիանացնի իր տիեզերական հրթիռները

19:35 • 22.05.13

«Անգարա» տեսակի առաջին թեթև հրթիռները կտեղակայվեն «Պլեսեցկ» տիեզերակայնում, իսկ դրանց արձակումը նախատեսվում է 2014-ի մայիսին: Այս մասին տեղեկացրել են հրթիռային  սարքավորումների արտադրության կենտրոնի մամլո ծառայությունից, հայտնում է Russian Today-ը:


«Անգարա» տեսակի հրթիռները տարբեր իրեր կտեղափոխեն դեպի Երկրի մոտ ուղեծիր: Դրանք նախատեսված են փոխարինելու հին «Պրոտոն» տեսակի հրթիռները, որոնք 2020-ին նախատեսվում է հանել շրջանառությունից:


Ինչպես թեթև, այնպես էլ ծանր հրթիռների արձակման նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքները վերահսկվում են ՌԴ պաշտպանության նախարարության և կառավարության կողմից, հայտնում են կենտրոնից:
 

Ռուսաստանը կարդիանացնի իր տիեզերական հրթիռները