Հղի կանանց մոտ յոդի պակասն ազդում է ապագա երեխայի IQ-ի վրա. հետազոտություն
Գիտնականները պարզել են, որ յոդի պակասը կարող է վնաս հասցնել երեխաների մտավոր զարգացմանը, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Independent-ին:
Հայտի է, որ յոդի՝ մեծ չափով պակասը վնասում ուղեղին և հանգեցնում է մտավոր հետամնացության: Սակայն յոդի թեթև պակասի հետևանքները մինչև վերջին ժամանակները չէր հետազոտվել:
Սյուրեի և Բրիստոլի համալսարանի գիտնականները վերլուծել են տվյալները, որոնք ստացվել են Էյվոնում կայացած «90-ականների երեխաներ» հետազոտության արդյունքում: Հետազոտությանը մասնակցել են հազարավոր մայրեր: Արդյունքում պարզվել է, որ մայրերի 67%-ի մոտ հղիության ժամանակ յոդի մակարդակը ավելի ցածր էր Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից սահմանված ցուցանիշներից:
IQ-ի մակարդակի և կարդալու վերաբերյալ թեստերից ստացված արդյունքների հիման վրա երեխաներին բաժանել են խմբերի: Արդյունքները ցույց են տվել, որ երեխաները, որոնց մայրերի մոտ եղել է յոդի ցածր մակարդակ, մեծ հավանականությամբ հայտնվում էին հետ մնացողների խմբում:
Պրոֆեսոր Ջին Գոլդինգը՝ «90-ականների երեխաներ» հետազոտության հիմնադիրը, ասում է, որ արդյունքը բավականին մեծ է, որպեսզի հետագայում ազդի քննությունների արդյունքների վրա:










