Արտաքին գրավչությունն ու ուժեղ իմունային համակարգը փոխկապակցված են. հետազոտություն

00:56 • 23.05.13

Ֆինլանդացի գիտնականները փաստում են, որ արտաքին գրավչությունն ու ուժեղ իմունային համակարգը փոխկապակցված են, գրում է inopressa-ն՝ հղում անելով Daily Mail-ին:


Պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց դեմքի գեղեցկությունը վկայում է իմունային ակտիվության մասին, սակայն նույնը չի կարելի ասել կանանց մասին:


Հետազոտության նպատակով գիտնականները 52 երիտասարդ լեհուհիների պատվաստում են արել հեպատիտ B-ի դեմ և չափել են օրգանիզմում արտադրվող պաշտպանիչ հակամարմինների քանակը: Նրանք չափել են նաև սթրեսի ցուցիչ հանդիսացող կորտիզոլների քանակը: Այնուհետև գիտնականները լուսանկարել են հետազոտության մասնակից կանանց և խնդրել են 18 ուսանող տղաների գնահատել նրանց գեղեցկությունը:


«Մենք հայտնաբերեցինք, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց մոտ իմունային ռեակցիան, այսինքն պաշտպանիչ հակամարմիններ արտադրելու ունակությունը, կապ չունի դեմքի գրավչության հետ»,-ասվում է հետազոտության հոդվածում:


Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ և´ տղամարդիկ, և´ կանայք ավելի քիչ գրավիչ են երևում, երբ ընկճված են լինում:
 

Արտաքին գրավչությունն ու ուժեղ իմունային համակարգը փոխկապակցված են. հետազոտություն