Էկվադորի նանոարբանյակը բախվել է խորհրդային հրթիռի բեկորներին
Էկվադորի «Պեգաս» առաջին նանոարբանյակը բախվել է խորհրդային հրթիռի բեկորներին, որն արձակվել էր 1985-ին: Այս մասին մայիսի 23-ին հայտնել է Էկվադորի EXA տիեզերական գործակալության ղեկավար Ռոնի Նադերը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:
Նադերի խոսքով արբանյակը թեթև հարված է ստացել և մնացել է ուղեծրի վրա:
Բախումը տեղի է ունեցել մոտ 1.5 հազար կմ բարձրության վրա Մադագասկարի արևելյան ափերի մոտ: Էկվադորի պատմության մեջ առաջին և միակ տիեզերագնաց Նադերը հայտնել է, որ դեռևս հնարավոր չէ հաշվարկել բախման հետևանքով առաջացած վնասները, սակայն «Պեգասն», ամենայն հավանականությամբ, շարժվում է նույն ուղղությամբ և հնարավոր է, որ շարունակի իր բնակականոն ընթացքը:
Էկվադորի «Պեգաս» արբանյակը, որ կշռում է 1.2 կգ, ուղեծիր է ուղարկվել 2013-ի ապրիլի 25-ին: Մայիսի 16-ին նանոարբանյակը Երկիր է ուղարկել առաջին ձայնային գունավոր տեսանյութը:










