Nissan-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 841 հազար մեքենա
Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը տեխնիկական խոտանի, մասնավորապես՝ կառավարման համակարգում եղած անսարքությունների պատճառով ամբողջ աշխարհից հետ է կանչում 841 հազար մեքենա:
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով The Baltimor Sun-ին, հետ կանչվող մոդելների շարքում են 2002-2006թթ. ընթացքում արտադրված Nissan Micra-ն և Nissan Cube-ը։
Այս մեքենաների կառավարման համակարգում հեղույսները (болт) բավականաչափ ամուր չեն ձգված, ինչը կարող է հանգեցնել ղեկի կոտրմանը։ Այնուհանդերձ արտադրողը հայտարարել է, որ խոտանի հետևանքով դեռևս վթարային դեպքեր չեն գրանցվել։










