ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը փորձարկել է ծանր իրեր տեղափոխելու համար նախատեսված նոր համազգեստը (տեսանյութ)

22:53 • 23.05.13

ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտությունների վարչությունը (DARPA) և ԱՄՆ բանակը փորձարկել են Warrior Web նոր համազգեստը, որը նախատեսված է զինծառայողների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար՝ ծանր իրեր տեղափոխելիս: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով DARPA-ի մամլո հաղորդագրությանը:


Ինչպես հաղորդվում է DARPA-ի պաշտոնական կայքում, նոր համազգեստը նախևառաջ նախագծված է այնպես, որ նախազգուշացնի գերծանրաբեռնվածության պարագայում ֆիզիկական վնասվածք ստանալու հավանականության մասին: Մասնավորապես խոսքը գնում է հոդերի և մկանների հոգնածության մասին:


Համազգեստը կշռում է մոտ 9 կիլոգրամ և հագեցած է սենսորային համակարգով, որոնք նախատեսված են վերահսկելու զինվորականի մկանային համակարգի ծանրաբեռնվածությունը:


 

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը փորձարկել է ծանր իրեր տեղափոխելու համար նախատեսված նոր համազգեստը (տեսանյութ)