Porsche Design-ը ներկայացրել է P’9981 Blackberry Gold ոսկեզօծ սմարթֆոնը (լուսանկարներ)
Գերմանական Porsche Design Group-ը, շարունակելով հաջող համագործակցությունը BlackBerry բրենդի հետ, ներկայացրել է 24 կարատանոց կորպուսով P’9981 Blackberry Gold սմարթֆոնը, որն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 25 օրինակ։

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթն իրենից ներկայացնում է տեխնիկական մտքի և ոսկերչական տեխնիկայի իրական գլուխգործոց։ Հեռախոսի կորպուսը պատրաստված է չժանգոտող պողպատից և պատված է 24 կարատանոց ոսկու շերտերով։

Սմարթֆոնն ունի 2.8 դյույմանոց անկյունագծով սենսորային էկրան, 1 միջուկանի ,1.2 գեգահերց հաճախականությամբ պրոցեսոր, 768 Մբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություն։ Հեռախոսի հետին պանելը պատված է բարձրորակ կաշվով։

Porsche Design P’9981 Blackberry Gold-ը վաճառքի կհանվի 2013թ. հունիսից, բացառապես Porsche Design-ի ֆիրմային խանութներում։ Հեռախոսի գինն ամեն մոդելի համար տարբեր է լինելու՝ անհատական պատվերին համապատասխան։












