Samsung-ն աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել՝ 1 ամսում 10 մլն հատ Galaxy S4 վաճառելով
Հարավկորեական Samsung ընկերությունը 1 ամսվա ընթացքում շուկայում իրացրել է 10 մլն հատ Galaxy S4 սմարթֆոն, ինչի մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։
Ինչպես նշում է Вести-ն, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր վայրկյանը մեկ 4 հատ Galaxy S4 սմարթֆոն է վաճառվում։
4-րդ սենդի Galaxy սմարթֆոնների վաճառքը մեկնարկել է ապրիլի 27-ին, աշխարհի 60 երկրում միաժամանակ։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենց արտադրած սմարթֆոններից դեռևս ոչ մի մոդել այսպիսի արագությամբ չի վաճառվել։ Համեմատության համար Вести-ն նշում է, որ նախկին Galaxy S3 մոդելը 10 մլն-ի շեմը հաղթահարել է 50 օրում։
Իսկ Galaxy S2-ի դեպքում պահանջվել է 5 ամիս։










