Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն անցել է ավելի քան 1500 կմ տարածք

23:55 • 23.05.13

Արևի էներգիայով աշխատող Solar Impulse ինքնաթիռը, որը ստեղծել են Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները, անցել է 1541 կմ տարածք՝ Ֆենիքս-Դալլաս երթուղով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ BBC News-ին հղումով:


Թռիչքի առավելագույն բարձրությունը գերազանցել է 8200 մետրը, իսկ միջին արագությունը կազմել է 84 կմ/ժ: Solar Impulse ինքնաթիռը վայրէջք է իրականացրել 22-ի լույս 23-գիշերը:


Ինքնաթիռի օդաչուն, ով հանդիսանում է ծրագրի հիմնադիրներից մեկը, այս թռիչքով սահմանել է իր հերթական ռեկորդը: Նախկինում նա արևային էներգիայով աշխատող ինքնաթիռով իրականացրել էր ամենաերկար տևողությամբ 26-ժամյա թռիչքը:
 

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն անցել է ավելի քան 1500 կմ տարածք