Չինաստանում հաքերությունը ամենասովորական աշխատանք է. մանրամասներ՝ Business Insider-ից

08:11 • 24.05.13

Չինաստանում հաքերությունը սովորական աշխատանք է և ամենևին ոչ ամոթալի, արձանագրում է Business Insider-ը:
Ամերիկյան այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ն ու The New York Times-ը, ենթարկվել են չին հաքերների հարձակմանը: Չին հաքերներից դժգոհում է նաև ամերիկյան կառավարությունը:


Իսկ դրա համար մի շատ պարզ պատճառ կա, այն է՝ կոնկրետ Պեկինում հաքերությունը հիմնականում մի աշխատանք է, որ մարդիկ կատարում են առավոտյան 9-ից երեկոյան 5-ը:


New York Times-ն այս առիթով հայտնում է, որ հաքերության մշակույթը Չինաստանում չի դասվում գերգաղտնի ռազմական գործունեության ոլորտին: Իսկ հաքերությունն այդ երկրում ներկայացվում է կոմերցիոն ցուցադրություններին, համալսարանական լսարաններում և ինտերնետ ֆորումներում:


Հայտնի է նաև, որ Չինաստանի Կրթության նախարարությունը հաքերական մրցումներ է անցկացնում և հրավիրում օժտվածներին: Դրանից բացի հաքերներն այդ երկրում օգնում են ոստիկաններին վերահսկել այլախոհների կայքերը և 1 շաբաթում լուծել մրցակցի հարցերը:
 

Չինաստանում հաքերությունը ամենասովորական աշխատանք է. մանրամասներ՝ Business Insider-ից