Կանադացի գիտնականները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք կարող են բազմանալ նաև Մարսի վրա
Կանադայի Մոնրեալ քաղաքի գիտնականները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք ապրում են մշտական սառնության պայմաններում և բազմանում են -15°С ջերմաստիճանում, գրում է Russia Today-ը:
Այս բակտերիաներն առաջին կենդանի օրգանիզմներն են, որոնք դիմացկուն են ցրտի նկատմամբ: Այս հայտնագործությունը կօգնի գիտնականներին հետազոտություններ անցկացնել Մարսի վրա:
Planococcus halocryophilus բակտերիաները հայտնաբերելու նպատակով Մոնրեալի համալսարանի գիտնականները հատուկ ռոբոտներ են օգտագործել, որոնք նախատեսված են Մարս ուղարկելու համար:
Նոր հայտնաբերված մանրէներն աշխարհում գոյություն ունեցող միակ օրգանիզմներն են, որոնք ոչ միայն ապրում, այլև բազմանում են մշտական սառցե պայմաններում և ակտիվ են մնում նույնիսկ -25 °С աստիճան ջերմաստիճանում:










