Skype-վիրուսը «նվաճել է» ԱՊՀ-ն
ԱՊՀ երկրներում Skype-ի օգտատերերի շրջանում մայիսի 23-ին սկսվել է տրոյական ծրագրի զանգվածային տարածումը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով CNews-ին։
Տարածումը կատարվում է սփամ հաղորդագրության միջոցով, որն առաջարկում է այն ստացած օգտատիրոջը սեղմել հղման վրա և դիտել լուսանկար Facebook սոցկայքում։
Հղումով անցումը բերում է facebook_profile.zip արխիվի 4shared.com կամ dropbox.com ծառայությունների ներբեռնմանը, որը պարունակում է վնասակար՝ profile-facebook_23052013_img.exe անվանումով ծրագիրը։
Ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալների՝ սփամ հաղորդագրության արխիվում տարածվում է վնասակար Backdoor.Win32.CPD.phy ծրագիրը։ Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները հայտնաբերել են այդ վիրուսի մոտավորապես 30 տեսակ և գրանցել են մոտ 1.700 հարձակում աշխարհի ավելի քան 70 երկրներում։ Նման քանակը թույլ է տալիս հարձակումն անվանել լայնամասշտաբ։










