«Ռոսկոմնադզորը» «ՎԿոնտակտե» սոցցանցը ներառել է «սև ցուցակում»` սխալմամբ
Ռուսական «Ռոսկոմնադզորի»՝ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության ներկայացուցիչներն արգելված կայքերի ռեեստրում են ներառել «ՎԿոնտակտե» (ВКонтакте) սոցցանցի ռեսուրսներից մեկը, հայտնում է Russia Today-ը։
Ռուսական գերատեսչության կայքում տեղադրված պաշտոնական տեղեկության համաձայն՝ «Ռոսկոմնադզորը» մայիսի 24-ին vk.com կայքը (պատկանում է «ՎԿոնտակտեին») ներառել է «սև ցուցակում»։
Մոսկվայում սոցցանցը հասանելի է օգտատերերի համար ինչպես vk.com, այնպես էլ vkontakte.ru հասցեով։
Ավելի ուշ գերատեսչության ղեկավար Վլադիմիր Պիկովը հայտնել է, որ սոցցանցի ընդգրկվելը «սև ցուցակում» սխալմունք է։
«Դա սխալմունք է։ Մեր աշխատակիցը սխալ տեղում է դրել նշումը, ինչի հետևանքով էլ IP-հասցեն ընդգրկվել է ռեեստրում»,- լրագրողներին պարզաբանել է Պիկովը։










