Նոր վիդեոխաղը հնարավորություն կտա մասնակցել բողոքի ցույցերին՝ տանից դուրս չգալով (տեսանյութ)

21:07 • 28.05.13

Իտալացի խաղեր արտադրողները ստեղծել են նոր Riot վիդեոխաղը, որում կարելի է մասնակցել իրական ցույցերին՝ խուսափելով հնարավոր վտանգից, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Փողոցային ցույցերին հնարավոր կլինի մասնակցել տանից դուրս չգալով: Խաղում օգտագործվել է «հին դպրոցի» խաղերի պիքսելային գրաֆիկան և ձայնային ձևավորումը: Հնարավոր կլինի խաղալ կողմերից մեկի՝ ոստիկանների կամ ցուցարարների կողմից և մասնակցել եվրոպական քաղաքների փողոցներում տեղի ունեցող անկարգություններին:


Պաշտոնապես խաղը դեռևս դուրս չի եկել, սակայն սպասվում է, որ այն մեծ հեղինակությւոն կվայելի: Նրա գովազդային հոլովակը արդեն դիտել են հազարավոր մարդիկ, իսկ ստեղծողները միջոցներ են հավաքում առցանց տարբերակի համար:


 

Նոր վիդեոխաղը հնարավորություն կտա մասնակցել բողոքի ցույցերին՝ տանից դուրս չգալով (տեսանյութ)