Samsung Galaxy S4 Mini-ն կներկայացվի հունիսի 20-ին

20:33 • 28.05.13

Samsung-ի անկյունաքարային սմարթֆոնի մինի տարբերակը կներկայացվի Լոնդոնում հաջորդ ամիս, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գործից քաջատեղյակ իր աղբյուրին:


Ըստ աղբյուրի՝ Samsung Galaxy S4 Mini-ն կներկայացվի մի շարք այլ ապրանքների հետ հունիսի 20-ի միջոցառման ժամանակ: Samsung-ից լռություն են պահպանում այն ապրանքների շուրջ, որոնք ներկայացվելու են, չնայած նշվել է Galaxy և Ativ շարքերի մասին:

 

Մյուս կողմից ընկերությունից անցած շաբաթ սխալմամբ իրենց կայքում տեղադրել էին Samsung Galaxy S4 Mini-ի լուսանկարը, որն այնուհետև հեռացվել էր:


Աղբյուրը նշում է, որ S4 Mini-ի հետ կապված մանրամասները շարունակում են առեղծվածային մնալ: Սակայն որոշ տվյալների համաձայն՝ դա լինելու է 5 մատնաչափանոց S4-ի 4,3 մատնաչափանոց տարբերակը՝ 1,6 Գհ պրոցեսորով, 8 մեգապիքսելանոց տեսախցիկով և հավանաբար ավելի ցածր գնով:
 

Samsung Galaxy S4 Mini-ն կներկայացվի հունիսի 20-ին