Air France-KLM հոլդինգն ինքնաթիռներում WI-FI ծառայություն կտրամադրի

20:45 • 29.05.13

Եվրոպական Air France-KLM հոլդինգը գործարկել է անլար ինտերնետ կապի WI-FI ծառայություն իր երկու Boeing 777-300s ինքնաթիռներում, գրում է Euromag-ը:


Նոր ծառայությունը հնարավորություն կընձեռի ուղևորներին կապ պահպանել աշխարհի հետ թռիչքի ժամանակ. նրանք կարող են տեքստային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ ուղարկել, ասվում է ընկերության հայտարարության մեջ:


Երկու ինքնաթիռները չորեքշաբթի թռիչքներ կիրականացնեն տարբեր ուղղություններով: Wi-Fi կապից կարող են օգտվել բոլոր ուղևորները՝ անկախ կարգից: Ընկերությունը ծառայությունը կմատուցի վճարովի հիմունքներով: 
 

Air France-KLM հոլդինգն ինքնաթիռներում WI-FI ծառայություն կտրամադրի