Գիտնականները հաստատել են, որ թռչունների նախնիներից մեկը թևավոր դինոզավրն է
Բրյուսելի Բնական գիտությունների թագավորական ինստիտուտի մի խումբ գիտնականներ համոզիչ փաստեր են առաջ քաշել, որ թևավոր դինոզավրը՝ արխեոպտերիքսը հանդիսանում է թռչունների նախահայրերից մեկը: Այս եզրակացության նրանք եկել են Չինաստանի Լյաոնին նահանգում հայտնաբերելով և ուսումնասիրելով նախկինում անհայտ թևավոր դինոզավրի մնացորդները, գրում է РИА Новости-ն:
Պալեոնթոլոգները հայտնել են, որ արխեոպտերիքսի անատոմիական հատկանիշները թույլ են թալիս նրան դասել թռչունների նախնիների շարքին, ասվում է Nature պարբերականում հրապարակված հոդվածում:
Վերջին տարիներին գիտնականները սկսել էին կասկածել արխեոպտերիքսի՝ թռչունների դասին պատկանելը, քանի որ կենդանու մոտ ավելի շատ զարգացած էին դինոզավրի հատկությունները, քան թռչնի:
Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1861-ին՝ գերմանացի հնագետ Գերման ֆոն Մայերի կողմից:










