Mercedes ընկերությունը հետ է կանչում A դասի իր նոր մեքենաները
Անցյալ տարվա վերջին Mercedes գերմանական ընկերությունը մանրածախ վաճառքի է հանել А դասի իր նոր մեքենաները, սակայն արդեն հայտարարել է դրանք հետ կանչելու մասին, գրում է euromag-ը:
Mercedes-ի նոր թողարկած մեքենաներն արդեն հասցրել էին գովասանքի արժանանալ հատկապես իրենց դիզայնի համար: Սակայն այժմ խնդիրներ են առաջացել, և ընկերությունը հետ է կանչում վերջին արտադրության բոլոր մեքենաները, որոնք վաճառքի էին հանվել 2012-ի դեկտեմբերին: Ինչպես տեղեկացնում են ընկերության ներկայացուցիչները, պատճառը առջևի ուղևորի անվտանգության բարձիկի աշխատանքի խափանումն է. բախման ժամանակ այն կարող է չբացվել:
Հետ են կանչվել А դասի բոլոր նոր մոդելները՝ A180 CDI, A200 CDI, A220 CDI, A180, A200 և A250: Ընդհանուր առմամբ, հետ են կանչվել 6000 օրինակ:










